Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Ռուբինի» ֆուտբոլիստները պարտություն կրեցին «Ռոստովից»։
Երկուշաբթի օրը Կազանում կայացած հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ ռոստովյան թիմի, որն առաջին հանդիպումն է անցկացրել գլխավոր մարզչի պաշտոնում Վալերի Կարպինի վերադարձից հետո։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
«Ռոստովը» վաստակեց 21 միավոր և բարձրացավ աղյուսակի 12-րդ հորիզոնական։ «Ռուբինը» 25 միավորով մնաց 10-րդ հորիզոնականում։