Իսպանական As-ը հայտնում է, որ Սերխիո Ռամոսն ու Նեյմարը ցանկանում են այս ամառ փոխել ակումբային գրանցումը:
Ֆուտբոլիստները վրդովված են ՊՍԺ-ի երկրպագուների պահվածքից։ Ավելի վաղ, «Բորդոյի» հետ խաղում, երկրպագուները սուլել են ՊՍԺ-ի խաղացողների հասցեին՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալու պատճառով:
Բացի այդ, Նեյմարն ու Ռամոսն այլևս չեն վայելում երկրպագուների վստահությունը։ Ֆուտբոլիստները տարբերակներ են փնտրում՝ առաջիկա ամառ ակումբային գրանցումը փոխելու համար։
Ենթադրվում է, որ մրցաշրջանի ավարտից հետո ակումբը զգալի փոփոխություններ կանի կազմում։