Լոնդոնում կայացավ Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի հանդիպումը, որում «Քրիսթալ Փելասը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ 0-0։
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»՝ 29 հանդիպումներից հետո ունենալով 70 միավոր։
Երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլն» ունի 66 միավոր և մեկ խաղ պակաս: «Քրիսթալ Փելասը» 29 խաղից հետո 34 միավորով 11-րդ տեղում է:
Հաջորդ տուրում Պեպ Գվարդիոլայի թիմը կհանդիպի «Բարնլիի» հետ, իսկ «Քրիսթալ Փելասը» կհանդիպի «Էվերթոնի» հետ: