«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք պատասխան խաղից ունեցած սպասելիքների մասին․
«Մենք գիտենք «Մանչեսթեր Յունայթեդի» պոտենցիալը, մրցակցի հնարավորությունները, որի հետ այսօր խաղալու ենք, ու նաև այն վտանգը, որ ՄՅՈՒ-ն իրենից ներկայացնում է դաշտում, բայց մենք վստահ ենք մեր ուժերին։
Դինամիկ խաղ եմ պատկերացնում, որում երկու թիմն էլ ճնշում կգործադրի․ այդպես է սովորաբար լինում նման մարզադաշտերում։ Մենք կփորձենք մեր հակագրոհների հաշվին օգտվել ցանկացած սխալից, որ նրանք թույլ կտան։ Նրանք ևս հիանալի են հակագրոհների դեիմում․ սա ՄՅՈՒ-ի ամենաուժեղ կողմերից է»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա վաղը՝ մարտի 15-ին, Մանչեսթերում։