ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան կարիերան կարող է շարունակել պորտուգալական «Բենֆիկայում»։ Record-ին հայտնի է դարձել, որ ակումբն արդեն նախնական բանակցություններ է վարել 34-ամյա արգենտինացու հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը Դի Մարիայի հետ, որն ավարտվում է այս ամառ։
Արգենտինացին 2007-ից 2010 թվականներին արդեն հանդես եկել է «Բենֆիկայի» կազմում, ինչից հետո տեղափոխվել է «Ռեալ» 33 մլն եվրոյի դիմաց։ 4 տարի անց կիսապաշտպանը կարիերան շարունակել է «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ ևս մեկ տարի անց հայտնվել է ՊՍԺ-ում։ Նրա տրանսֆերը Ֆրանսիայի մայրաքաղաք կազմել է 63 մլն եվրո։