Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին այլևս չի մտնում «Ոսկե Գնդակի» հավակնորդների տասնյակում՝ ըստ Goal.com-ի։
ՊՍԺ-ի հարձակվողը մեկ շաբաթում 10-յրդ տեղից տեղափոխվել է 20-րդը, ինչը կապված է փարիզյան թիմի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալու հետ։
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկու տեղով բարելավել է դիրքերն ու այս պահին 16-րդն է։
Առաջին տասնյակում ընդգրկվել են հետևյալ խաղացողները՝
1. Ռոբերտ Լևանդովսկի՝ «Բավարիա»
2. Կարիմ Բենզեմա՝ «Ռեալ Մադրիդ»
3. Մոհամեդ Սալահ ՝ «Լիվերպուլ»
4. Կիլիան Մբապե՝ ՊՍԺ
5. Լուկա Մոդրիչ՝ «Ռեալ Մադրիդ»
6. Սադիո Մանե՝ «Լիվերպուլ»
7. Բերնարդու Սիլվա՝ «Մանչեսթեր Սիթի»
8. Վինիսիուս Ժունիոր՝ «Ռեալ Մադրիդ»
9. Դուշան Վլախովիչ՝«Յուվենտուս»
10. Ռիյադ Մահրեզ՝ «Մանչեսթեր Սիթի»
Հիշեցնենք՝ France Football-ը, որն ավանդաբար որոշում է տարվա լավագույն ֆուտբոլիստին, ավելի վաղ պատմել էր քվեարկության կարգում փոփոխությունների մասին։ Հիմա հաղթողին վճռելիս ավելի մեծ նշանակություն կունենան մրցաշրջանի ընթացքում ցույց տված արդյունքները, ոչ թե՝ օրացուցային տարում առհասարակ։