Կիսապաշտպան Սամու Կաստիլյեխոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել «Միլանը», հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան իր Twitter-ում։
«Ռոսոներիները» շահագրգռված չեն 27-ամյա խաղացողի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում, ում պայմանագրի ժամկետը կավարտվի հաջորդ ամառ: Ֆուտբոլիստի տրանսֆերի հետ կապված արդեն երկու ակումբներ դիմել են «Միլանին»։
Իսպանացին «Միլան» է տեղափոխվել 2018 թվականին «Վիլյառեալից» 21,3 միլիոն եվրոյի դիմաց, ընդհանուր առմամբ, «Միլանի» մարզաշապիկով բոլոր մրցաշարերում անցկացրել է 113 հանդիպում, որոնցում խփել է 10 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։