«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պատմել է, թե ինչպես են իրեն հեռացրել ակումբից։
Դա տեղի ունեցավ 2021 թվականի հոկտեմբերի 27-ին «Ռայո Վալեկանոյից» կրած 1-0 հաշվով պարտությունից հետո: Կումանը հիասթափված է նախագահ Ժոան Լապորտայի վերաբերմունքից իր նկատմամբ։
«Ինչպե՞ս Լապորտան հեռացրեց ինձ աշխատանքից: Ինձ ցավ է պատճառում այն փաստը, որ ինքնաթիռում խաղացողները նստած էին մեր հետևում, և ես ստիպված էի գնալ և նստել նրա կողքին։
Նա միշտ պնդում է, որ ես ակումբի լեգենդն եմ, բայց թող ապացուցեր դա… և այլ կերպ վարվեր»,- մեջբերում է հոլանդացուն Goal-ը: