ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Նեյմարի հասցեին թիմի երկրպագուների սուլոցների մասին՝ Լիգա 1-ի 28-րդ տուրի «Բորդոյի» հետ խաղում (3:0)։
Ավելի վաղ փարիզյան ակումբը դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայից՝ մրցաշարի 1/8 եզրափակչի փուլում պարտվելով Մադրիդի «Ռեալին» (1:0, 1:3):
«Ես կարծում եմ, որ դա անարդար է: Մենք բոլորս ենք արժանի երկրպագուների զայրույթին, ոչ միայն Մեսսին և Նեյմարը։ Մենք թիմ ենք, և նրանք մոլորակի լավագույն խաղացողներից են:
Ուստի նրանց պետք է հարգանքով վերաբերվել: Մենք պարտվում ենք և հաղթում ամբողջ թիմով»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Le10Sport-ը։