Նեյմարը շատ է վիրավորվել ֆրանսիական ՊՍԺ-ի երկրպագուներից, ովքեր սուլել են ֆուտբոլիստի հասցեին Լիգա 1-ի՝ «Բորդոյի» հետ հանդիպման ժամանակ։
Նրա թիմակից և ընկեր Լիոնել Մեսսիի հասցեին երկրպագուները նույնպես սուլել են։
Lequipe-ի փոխանցմամբ՝ Նեյմարը վիրավորվել է երկրպագուների պահվածքից և շտապ թռչել Բարսելոնա։ Բրազիլացին որոշել է այցելել որդուն ու մի փոքր հանգստանալ այդ բոլոր բացասական երևույթներից։
ՊՍԺ-ի որոշ երկրպագուների կարծիքով՝ Նեյմարը չի արդարացնում ոչ մի ակնկալիք ու պարզապես գումար է աշխատում ակումբում: