«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է կատալոնական թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի խաղը «Օսասունայի» դեմ խաղում (4-0), որում ֆրանսիացին երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել.
«Մենք ավելացրել էինք ինտենիսվությունը, գնդակի տեղաշարժը: Մենք երազում ենք, ունենք ցանկություն: Հնարավոր է՝ մենք մտածում էինք, որ ավելի հեշտ կլինի, բայց ֆուտբոլում հեշտ չի լինում: Եթե մենք այսպես խաղանք, կարող ենք մրցակցել ցանկացած թիմի դեմ:
Թիմում մրցակցության առկայությունը լավ է, հիմա մենք ավելի խորը կազմ ունենք: Երբ նա այսպես է խաղում, մարդիկ երջանիկ են: Նա կռվում է «Բարսելոնայի» համար, և մարդիկ դա տեսնում են, նրանց չես խաբի: Անգամ երբ մենք հաղթում ենք «Սանտյագո Բեռնաբեուում», Լա Լիգայում հաղթելը շատ դժվար կլինի: Մենք չենք կարող չափազանց լավատես լինել»,- «Բարսելոնայի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում El Chiringuito TV-ն: