«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գովեստի խոսքեր է ասել իր թիմի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հասցեին, ով այս ձմռանը կատալոնական ակումբ է տեղափոխվել «Արսենալից»։
«Օբամեյանգը պարգև է, որը մեզ է ընկել երկնքից: Խոսքը միայն նրա գոլերի մասին չէ, այլ նաև այն մասին, թե ինչպես է նա մարզվում, նրա պրոֆեսիոնալիզմը: Նա օրինակ է ողջ թիմի համար»,- Չավիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Իսպանիայի առաջնությունում 32-ամյա գաբոնցին «Բարսելոնայի» կազմում անցկացրած 6 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։
Լա Լիգայի հաջորդ տուրում «Բարսելոնան» կխաղա «Ռեալի» դեմ Էլ Կլասիկոյում․ հանդիպումը կկայանա մարտին 20-ին, Մադրիդում։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 1,95 գործակցով, ոչ-ոքին՝ 3,75, իսկ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 3,55։