«Ռոման» պատրաստ է ձեռք բերել «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետին: Այս մասին հայտնում է Goal-ը։
Լակազետի պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։ Կողմերը դեռ չեն պայմանավորվել համագործակցության երկարաձգման շուրջ։ Լակազետը կարող է «Ռոմա» տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։
«Ռոմայի» դիտակետում է նաև «Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստը: Այս մասին հայտնում է իտալական Corrieredellosport-ը։
Տրանսֆերը կարող է կայանալ առաջիկա ամառ։ «Բարսան» պատրաստ է բաց թողնել Դեստին և պահանջում է 20 միլիոն եվրո փոխհատուցում: Դեստն այս մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը։ Նա իր հաշվին ունի երեք գոլային փոխանցում: