«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ծրագրում է մնալ Պրեմիեր լիգայում, եթե նույնիսկ հեռանա ակումբից, հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրը պնդում է, որ խաղացողը դեռ չի կարողացել համաձայնության գալ «կարմիրների» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, որը լրանում է 2023 թվականի հունիսին, սակայն բանակցությունները շարունակվում են։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եգիպտացին հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը մերսիսայդցիների հետ։
Այսպիսով, եթե հարձակվողը, այնուամենայնիվ, որոշի հեռանալ «Լիվերպուլից», նա չի դիտարկի տարբերակներ արտասահմանյան ակումբներից՝ Անգլիայում ելույթները շարունակելու ցանկության պատճառով։