Ա Սերիայի 29-րդ տուրում «Տորինոն» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ինտերի» հետ։
Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Բրեմերը։ Ավելացված ժամանակի երրորդ րոպեին Ալեքսիս Սանչեսը խփեց պատասխան գոլը։
«Ինտերը» վաստակեց 59 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ «Տորինոն» 35 միավորով 11-րդ տեղում է։