Անգլիայի Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Արսենալը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Լեսթերի» դարպասը։
«Զինագործների» կազմում գոլի հեղինակ դարձան Թոմաս Պարտին և Ալեքսանդր Լակազետը։ Միկել Արտետայի սաները վաստակեցին 51 միավոր և զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը։ «Լեսթերը» 33 միաավորով 12-րդ տեղում է։