«Չելսիի» տեխնիկական տնօրեն Պետր Չեխը խոստովանել է, որ ակումբը լուրջ խնդիրներ ունի, որոնք կասկածի տակ են դնում թիմի ելույթներն այս մրցաշրջանում։
Ավելի վաղ լոնդոնյան ակումբի հաշիվները սառեցվել էին սեփականատեր Ռոման Աբրամովիչի դեմ ուղղված սանկցիաների պատճառով։
Հաղորդվում էր, որ դրա պատճառով «Չելսիի» համար կարող են դժվարություններ առաջանալ թռիչքների վճարների և նմանատիպ ֆինանսական հարցերի հետ կապված։
«Ակումբում բարդ իրավիճակ է։ Շատ հարցեր ունենք, բայց պատասխանները քիչ են։ Հիմա կարող ենք կառավարել միայն թիմը։ Կցանկանայինք պահել ակումբի ամբողջականությունը։ Հուսամ՝ կկարողանանք ավարտել մրցաշրջանը»,-Չեխի խոսքերն է փոխանցում Mirror-ը։