«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է ՉԼ 1/8 եզրափակչի «Լիլի» դեմ պատասխան խաղի նախապատրաստության մասին։ Ավելի վաղ լոնդոնյան ակումբի հաշիվները սառեցվել էին սեփականատեր Ռոման Աբրամովիչի դեմ ուղղված սանկցիաների պատճառով։
Հաղորդվում էր, որ դրա պատճառով «Չելսիի» համար կարող են դժվարություններ առաջանալ թռիչքների վճարների և նմանատիպ ֆինանսական հարցերի հետ կապված։
«Իմ տեղեկության համաձայն՝ մեզ համար տոմսեր են գնվել դեպի Լիլ, կարող ենք մեկնել այնտեղ ու վերադառնալ ինքնաթիռով։ Եթե ոչ, կգնանք գնացքով։ Եթե գնացքով էլ չէ, ապա՝ ավտոբուսով։ Եթե մեզ ավտոբուս չտան, ես մինիվեն կվերցնեմ ու ինքս կնստեմ ղեկին»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։