Անգլիայի Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» 1-0 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։
Երկու թիմերն էլ գտնվում էին հրաշալի մարզավիճակում և վերջին խաղերում անպարտելի էին։ Հանդիպման միակ և հաղթական գոլը 89-րդ րոպեին խփեց Կայ Հավերցը, որը գոլի հեղինակ է դառնում անընդմեջ երրորդ խաղում։ Առհասարակ, գերմանացին վերջին երեք խաղում չորս գոլ է խփել։
Թոմաս Տուխելի սաները վաստակեցին 59 միավոր և զբաղեցնում են երրորդ հորիզոնականը։ «Նյուքասլը» 31 միավորով 14-րդ տեղում է։