«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խսել է իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ ԱՊԼ 29-րդ տուրի «Տոտենհեմի» դեմ խաղում (3-2):
«Մենք անհրաժեշտ պահին գրավեցինք «Տոտենհեմի» դարպասն ու Ռոնալդուն արեց այն, ինչն իր մոտ ամենալավն է ստացվում։ Նա երբեք խնդիր չի եղել ակումբի համար։ Մեր թիմում հանդես է գալիս պատմության լավագույն հարձակվողը, նա չի կարող խնդիր լինել։ Այսօր նա ու ողջ թիմը փայլուն խաղացին։
Բոլորը գիտեն Կրիշտիանուին, կարիք չկա խոսելու նրա մասին։ Բոլորն են տեսնում՝ նա ինչ է անում խաղադաշտում։ Նա վերջին խաղին չէր մասնակցել, բայց վերադարձավ ու 3 գոլ խփեց։ Բոլորը երջանիկ են»,- Պոգբայի խոսքերն է փոխանցում Goal-ը։