Բելգիայի առաջնության 31-րդ տուրում «Բրյուգեն» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Օստենդեին»։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը փոխարինվեց 80-րդ րոպեին։
«Բրյուգեն» վաստակեց 63 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։