ԱՊԼ-ի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3-2 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։
«Կարմիր սատանաների» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ 37-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն։ Հյուրերի առաջին գոլը խփեց Հարի Քեյնը, մեկ անգամ էլ գնդակը սեփական դարպասը ուղարկեց Հարի Մագուայերը։
«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 50 միավոր և բարձրացավ չորրորդ հորիզոնական։ «Տոտենհեմը» 45 միավորով 7-րդ տեղում է։