Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Բավարիան» մրցակցի հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ։
32-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Քրիստոֆ Բաումգարտները։ Առաջին կեսի ավելացված ժամանակում Ռոբերտ Լևանդովսկին խփեց պատասխան գոլը։
«Բավարիան» վաստակեց 60 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Հոֆենհայմը» 44 միավորով 5-րդ տեղում է։