ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է թիմի դարպասապահներ Ջանլուիջի Դոնարումայի և Կեյլոր Նավասի հարաբերությունների մասին։
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Նավասը բարկացել է, որ «Ռեալի» դեմ խաղի (1-3) մեկնարկում դաշտ է դուրս եկել Դոնարուման։
«Բոլորս հիասթափված ենք, բայց ոչինչ չի կոտրվել։ Նրանք երկու գերազանց դարպասապահ են, նրանք լավ հարաբերություններ ունեն իրար հետ։ Նավասը խաղից հետո աջակցել է Դոնարումային ու ողջ թիմին։
Հարցը վստահության մեջ չէ, այստեղ պետք էր ընտրություն անել։ Ֆուտբոլում միշտ ստիպված ես լինում որոշումներ կայացնել՝ տարբեր գործոններից ելնելով։ Մենք միշտ կարող ենք վերլուծել խաղից հետո»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։