«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահի ստացած վնասվածքի մասին։ Նա «Բրայթոնի» հետ խաղի (2-0) 63-րդ րոպեին լքեց խաղադաշտը։
«Նա կարծում է, թե դա լուրջ չէ, բայց կարելի է հասկանալ, որ եթե Մո Սալահը նստում է խոտածածկին, նշանակում է՝ ամեն ինչ 100%-ով կարգին չէ։
Կարծում եմ՝ նա վնասվածք է ստացել, երբ հարվածեց գնդակին ու նրան շրջափակեցին։ Նա ուզում էր հարվածել, նրան շրջափակեցին, կարծում եմ, նա մի թեթև ձգել է ոտքը։ Տեսնենք»,- ասել է Կլոպը BT Sport-ի եթերում։