ՄՅՈՒ-ի դարպասապահ Դավիդ Դե Խեայի՝ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է։ Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը։
Այս կերպ, ֆուտբոլիստը չի մասնակցի այսօր «Տոտենհեմի» դեմ կայանալիք խաղին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս խաղին դաշտ կարող է վերադառնալ մանկունիանցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։