ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է ՉԼ 1/8 եզրափակչում «Ռեալից» կրած 1-3 հաշվով պարտությունը։
«Ինձ այնքան էլ լավ չեմ զգում։ Վերլուծել ենք մրցաշարից դուրս մնալը։ Մենք լավ տեսք ունեինք տանը ու Մադրիդում մինչև 60-րդ րոպեն։
Ինձ վատ եմ զգում, բարկացած եմ, անհարմար եմ զգում։ Գիշերները քնելը դժվար է։ Բայց պիտի մտածենք Ֆրանսիայի առաջնության մասին։ Եթե վերլուծենք խաղը, ապա մինչև 60-րդ րոպեն մենք ավելի ուժեղ էինք։ Մենք մի քանի անգամ դիտել ենք խաղը։ Չեմ հասկանում ինչու չսուլեցին Դոնարումայի նկատմամբ ֆոլի ժամանակ։ Չգիտեինք՝ ինչպես հաղթահարել դժվարությունները»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։