Հայաստանի պատանեկան հավաքականի պաշտպան Անտոնի Թումանյանը տեղափոխվեց Լիգա 1-ը ներկայացնող «Ստրասբուր»։
Սկզբնական շրջանում 17-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա ակումբի երկրորդ թիմում։ Թումանյանը ինը առաջարկ է ունեցել, որոնցից յոթը՝ ֆրանսիական ակումբներից, մեկական՝ բելգիական և իտալական ակումբներից, սակայն վերջնական ընտրությունը կանգ է առել «Ստրասբուրի» վրա։
2021 թվականի դեկտեմբերին Անտոնին հրավիրվել է Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքական և վերջինիս կազմում մասնակցել մեկ ստուգողական հանդիպման։ Պաշտպանի նախորդ ակումբը «Լիոն Դյուշերն» էր։