«Չելսին» կարող է սնանկանալ այն պատժամիջոցներից հետո, որոնք կիրառվել են իր սեփականատեր, ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղյուրի փոխանցմամբ, ակումբը Մեծ Բրիտանիայի կառավարությանը տեղյակ է պահել, որ կարող է չավարտել ընթացիկ մրցաշրջանը՝ պատժամիջոցների պատճառով։ Լոնդոնյան թիմում հայտնել են, որ այս պահին ի վիճակի չեն վճարելու բավական մեծ թվով անձնակազմի աշխատավարձերը, այդ իսկ պատճառով «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի որոշ սեկտորներ կարող են փակվել։
«Չելսիում» չեն հավատում, որ կարող են ավարտել մրցաշրջանը, եթե պատժամիջոցները չվերանայվեն։ Ընդ որում, ակումբում պնդում են, որ Աբրամովիչը ոչ մի եկամուտ չի ունենա, եթե լոնդոնցիները կարողանան վաճառել խաղերի տոմսերը։ Նշվում է, որ գործող լիցենզիայի պայմանները, որոնք «Չելսին» ստացել է պատժամիջոցների հետ, կվերանայվեն «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղից առաջ։ Խաղին կկարողանան ներկա գտնվել միայն աբոնեմենտներ ունեցող երկրպագուները, ու նրանք, ովքեր հասցրել են տոմսեր ձեռք բերել մինչև մարտի 10-ը։