«Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեն հայտարարել է Հայիթիի հավաքականի կազմում կարիերան դադարեցնելու մասին։
25-ամյա ֆուտբոլիստի խոսքով, նման որոշումը պայմանավորված է անձնական պատճառներով․
«Վերջին 5 տարիներն անհավանական էին ինձ համար, քանի որ մշտապես հրավիրվում էի իմ ազգային թիմ։ Այս ժամանակում ես անհավանական պահեր եմ ապրել ու հիանալի փորձառություն եմ ձեռք բերել իմ հայրենակիցների հետ։
Այսօր ես ցավով եմ հայտնում, եր ստիպված եմ ավարտել ելույթներ հավաքականի կազմում՝ անձնական պատճառների ելնելով։
Տխուր եմ, որ այլևս չեմ կարողանա օգնել թիմակիցներիս և խաղալ իմ ազգի համար, բայց հիմա այլ տարբերակ չունեմ։ Շնորհակալ եմ Հայիթի ֆուտբոլի ֆեդերացիային, իմ թիմին և երկրին, ովքեր աջակցել են ինձ։ Հույս ունեմ՝ ապագայում կվերադառնամ։ Լավագույնն եմ մաղթում իմ երկրին։ Կաջակցեմ թիմակիցներիս բոլոր խաղերում»,- գրել է Դեսիրեն։