«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն ընտրություն է կատարել աշխարհի առաջնության և «Ոսկե Գնդակի» միջև․
«Աշխարհի առաջնությունում հաղթանակն իմ նոր երազանքն է Աֆրիկայի Գավաթում տարած հաղթանակից հետո։ Սկզբի համար պետք է ԱԱ-ին մասնակցելու իրավունք ստանալ, բայց ցանկանում եմ հավատալ խելահեղ մտքերին, իսկ Սենեգալի հետ ԱԱ-ում հաղթելը դրանցից մեկն է։ Եթե մենք հասնենք դրանք, ապա, իհարկե, ես կհավասարվեմ այն ֆուտբոլիստներին, ովքեր ամեն տարի պայքարում են «Ոսկե Գնդակի» համար»,- Մանեի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք՝ Մանեն Սենեգալի ազգային թիմի կազմում դարձել է աֆրիկական ազգերի Գավաթի հաղթող։ Հարձակվողը Սենեգալի հավաքականի կազմում մասնակցել է բոլոր 7 խաղերին, որոնցում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Եգիպտոսի հետ եզրափակիչ խաղի 7-րդ րոպեին Սադիոն չի կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոցը, սակայն սխալն ուղղել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում՝ իր թիմին հաղթանակ պարգևելով մրցաշարում։