«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիայի» հետ՝ հարձակվող Էրլինգ Հոլանդին 100 միլիոն ֆունտ ստեռլինգով ձեռք բերելու շուրջ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր 21-ամյա նորվեգացու նկատմամբ իսպանական գրանդների՝ Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» կողմից հետաքրքրության մասին։ Սակայն, ըստ մամուլի հրապարակումների, «քաղաքաբնակները» գերազանցել են իրենց մրցակիցներին և արդեն համաձայնեցրել են գործարքի բոլոր մանրամասները։
Հոլանդի պայմանագիրը դորտմունդցիների հետ ներառում է 63 միլիոն ֆունտ ստերլինգի փոխհատուցման կետ: Սակայն հաշվի առնելով նրա գործակալ Մինո Ռայոլայի միջնորդավճարը, ինչպես նաև հարձակվողի պայմանագրի ստորագրման բոնուսը՝ գումարը կհասնի մոտավորապես 100 միլիոն եվրոյի։
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ