«Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։ Դանիացու պայմանագրի ժամկետն ավարտվում է և այն չի երկարաձգվի։
Այսպիսով, ամռանը խաղացողը կդառնա ազատ գործակալ։
25-ամյա Քրիստենսենի նոր ակումբը կլինի «Բարսելոնան»։ Պաշտպանը համաձայնել է պայմանագիր կնքել մինչև 2026 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Կատալոնական ակումբում Քրիստենսենը կվաստակի 6 միլիոն եվրո։Այդ մասին հայտնում է Sport.es-ը։
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր ակումբային մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։