«Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղաց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ խաղում՝ 0-0։
Առաջին խաղում տարած վստահ հաղթանակի շնորհիվ (5-0) «քաղաքաբնակները» դուրս եկան մրցաշարի քառորդ եզրափակիչ։
«Եթե ինձ հարցնեիք, թե ում կցանկանայի տեսնել որպես ապագա մրցակից, ապա դեմ չէի լինի պայքարել ցանկացած մրցակցի հետ, բացառությամբ Պրեմիեր լիգայի ներկայացուցչի», – «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի ուղեգիրե են ձեռք բերել նաև «Բավարիան», «Լիվերպուլը» և Մադրիդի «Ռեալը»