«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն աջակցել է ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային․
«Դոնարումային փաստաբաններ պետք չեն։ Նման սխալներն օգտակար են։ Ես սա ասում եմ, քանի որ իսկապես այդպես եմ մտածում։ Սա զարգացման ճանապարհի մի մասն է։ Ես վստահ եմ, որ սա բացասական հետևանքներ չի ունենա։ Ավելին, Դոնարուման արդեն ցույց է տվել, որ ունի անհրաժեշտ ուժ, որը թույլ կտա հաղթահարել նման պահերը։
Դոնարուման աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է։ Նա լավագույն 3-ի մեջ է մտնում՝ Կուրտուայի և Նոյերի հետ, եթե անկեղծ լինեմ»,- Բուֆոնի խոսքերն է փոխանցում Corriere dello Sport-ը։
Հիշեցնենք՝ ՊՍԺ-ի դարպասապահի սխալը հանգեցրեց նրան, որ «Ռեալը» խփեց առաջին գոլը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում։ Արդյունքում, մադրիդյան թիմը 3-1 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։