ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից մրցաշրջանի վերջում, հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, ՊՍԺ-ի նախագահ Ալ-Խելայիֆին գոհ չէ տրանսֆերների արդյունքից ու այն բանից, որ նախորդ ամառ արված հսկայական ներդրումները չնպաստեցին Չեմպիոնների լիգայում հաջող ելույթին։
Լեոնարդոյի դեմ է նաև Կիլիան Մբապեի հետ կապված հարցը․ նա չկարողացավ համոզել ֆուտբոլիստին երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։
Նշվում է, որ Լեոնարդոյին հավանական փոխարինողների թվում է «Տոտենհեմի» գործադիր տնօրեն Ֆաբիո Պարատիչին։
ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնաց 1/8 եզրափակիչ փուլից՝ պատասխան խաղում 1-3 հաշվով զիջելով Մադրիդի «Ռեալին»։ Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր փարիզեցիների՝ 1-0 հաշվով հաղթանակով։