ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վերջնականապես որոշել է հեռանալ թիմից:
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ ֆուտբոլիստն արդեն մյուս շաբաթ պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ: Մբապեի տեղափոխության մասին պաշտոնապես կհաղորդվի մրցաշրջանի ավարտին, երբ նա ազատ գործակալի կարգավիճակ ձեռք բերի;
«Ռեալից» նա 60-80 մլն եվրոյի չափով բոնուս կստանա: Պայմանագրով նրա աշխատավարձը կկազմի տարեկան 25 մլն եվրո: