Լա Լիգայի 28-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» 2-1 հաշվով հաղթեց «Կադիսին»։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Ժոաո Ֆելիշը և Ռոդրիգո Դե Պաուլը։ Հյուրերի կազմում աչքի ընկավ Ալվարո Նեգրոդոն։
88-րդ րոպեին մադրիդյան ակումբի կազմում կարմիր քարտ ստացավ Խավի Սերանոն։ «Կադիսի» պահեստայինների թվում հայտավորված էր Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։
«Ատլետիկոն» վաստակեց 51 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Կադիսը» 24 միավորով 18-րդ տեղում է։