Ռաֆայել Լեաուն կարող է «Միլանից» տեղափոխվել «Բարսելոնա»։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։
Կատալոնական ակումբը ուշադիր հետևում է 22-ամյա ֆուտբոլիստին։ Նշվում է, որ «Բարսելոնան» լավ հարաբերություններ ունի խաղացողի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Լեաուն մասնակցել է Իտալիայի առաջնության 24 խաղի, խփել 8 գոլ ու դարձել 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։