ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ՊՍԺ-ի՝ ՉԼ-ից դուրս մնալուց հետո ինստագրամյան իր էջում դիմել է երկրպագուներին։ Ֆրանսիական թիմը պատասխան խաղում 1-3 հաշվով պարտվեց «Ռեալին»։
«Չեմպիոնների լիգայից դուրս մնալը հարված է։ Վերջին երկու օրերը հեշտ չէին, բայց հենց նման բարդ իրավիճակներից պետք է ուժեղ դուրս գալ։
Հիմա մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես հաղթենք Լիգա 1-ը, բոլոր ուժերը ներդնենք այս մարզաշապիկի, այս ակումբի, այս երկրպագուների համար։
Նորից սկսենք ամեն ինչ, բոլորս միասին»,- գրել է իտալացի դարպասապահը։