«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մասնակցել «Տոտենհեմի» դեմ խաղին։ Այս մասին հայտնել է մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը։
«Կրիշտիանուն երեկ վերսկսել է մարզումները, լիարժեք մարզում է անցկացրել, ու ակնկալում եմ, որ այսօր էլ կմարզվի։
Նա լավ է մարզվել, դրա համար էլ մտածում եմ, որ հասանելի կլինի վաղվա խաղի համար»,-գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
37-ամյա պորտուգալացին ազդրի վնասվածքի պատճառով բաց էր թողել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը (1-4):