Եվրոպայի թոփ-ակումբները շարունակում են պայքարել Էրլինգ Հոլանդի տրանսֆերի համար:
Mundo Deportivo-ն գրում է, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի կարծիքով, կատալոնական ակումբը զիջում է «Մանչեսթեր Սիթիին» 21-ամյա նորվեգացու համար պայքարում։
Միևնույն ժամանակ նշվում է, որ «Բարսելոնան», ինչպես և «Մանչեսթեր Սիթին», ցանկանում է ամեն գնով ձեռք բերել Հոլանդին։
Հաշվի առնելով Ռոման Աբրամովիչի նկատմամբ կիրառված պատժամիջոցները՝ «Չելսին» դուրս է մնում Հոլանդի տրանսֆերի համար պայքարից։