ՈՒԵՖԱ-ի նախագահը հերթական անգամ խոսել է Եվրոպայի Սուպերլիգայի մասին.
«Եթե նրանք որոշեն, որ ՈՒԵՖԱ-ն մենաշնորհ է, ապա այս երեք ակումբները (Ռեալը, Բարսելոնան և Յուվենտուսը) նույնպես կստեղծեն իրենց ՈՒԵՖԱ-ն և կխաղան իրենց մրցումներում։ Այդ դեպքում ինչո՞ւ նրանք պետք է մնան մեր կազմում:
Նրանք ուզում են լինել և՛ այստեղ, և՛ այնտեղ, բայց դա տեղի չի ունենա, սա ինչ-որ մետաֆիզիկա է։ Մտածում եմ, որ նրանք կարծում են՝ երկիրը հարթ է:
Եվ դադարենք այն անվանել «Սուպերլիգա»։ Իրերն իրենց անուններով կոչենք։ Դա Սուպերլիգա չէ, դա Սարսափելի լիգան է: Բայց եթե նույնիսկ այս երեքի հետ խնդիրներ ունենանք, խաղադաշտում ոչ ոք առավելություն չի ստանա։ Մեր մրցաշարերում առողջ մրցակցություն է։ ՈւԵՖԱ-ն և Յուվենտուսը տարբեր կազմակերպություններ են. այս մարդու [Անդրեա Անյելի] մասին այլևս չեմ խոսի: Դա անցյալ է»,- ասել է Ալեքսանդր Չեֆերինը Corriere della Sera-ին տված հարցազրույցում։