ՊՍԺ-ի ներկայիս մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կհամաձայնի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը» միայն այն դեպքում, եթե զգա, որ առաջնահերթ թեկնածու է գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Արգենտինացին ցանկանում է վերադառնալ Անգլիա: Որպես ՊՍԺ-ի մարզիչ՝ նա 14 ամիս ապրել է Փարիզի հյուրանոցում, իսկ նրա ընտանիքը մնացել է Լոնդոնում։ Նախկինում Պոչետինոն աշխատել է ԱՊԼ-ում «Սաութհեմփթոնի» և «Տոտենհեմի» հետ։ Վերջինիս հետ նա դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 2018/2019 մրցաշրջանի եզրափակիչ։
«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է նաև Էրիկ տեն Հագի թեկնածությունը, ով այժմ «Այաքսի» գլխավոր մարզիչն է։
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 29-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Ռալֆ Ռանգնիկին մինչև այս մրցաշրջանի ավարտը թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին։