Կեյլոր Նավասը զայրացած է, որ Ջանլուիջի Դոննարուման ՊՍԺ-ի հիմնական կազմում է եղել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։
35-ամյա դարպասապահը կատաղել է, երբ իմացել է, որ այս խաղում Դոննարուման կզբաղեցնի ՊՍԺ-ի դարպասը, և չի թաքցրել էմոցիաները, գրում է L’Équipe-ը։
Նավասը ցանկանում էր խաղալ «Ռեալի» դեմ «Սանտիագո Բեռնաբեուում», քանի որ հինգ մրցաշրջան է անցկացրել մադրիդյան ակումբում։
Այս մրցաշրջանում 23-ամյա իտալացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 13 հանդիպում, իսկ Նավասը բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում: