Ռոման Աբրամովիչն ունի ընդամենը 81 օր՝ առանց որևէ շահույթ ստանալու «Չելսիի» վաճառքի շուրջ բանակցելու համար։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Մայիսի 31-ին կլրանա ակումբին տրված արտոնագրի ժամկետը, որը թույլ է տալիս ակումբին խաղալ մինչև մրցաշրջանի ավարտը։
Հակառակ դեպքում «Չելսիի»՝ որպես գործող մարզական կառույցի գոյատևումը չի կարող երաշխավորվել։
Մարտի 10-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ։ Ռուսաստանցի գործարարի ակտիվները, այդ թվում՝ ֆուտբոլային ակումբի հետ կապված որոշ գործառույթներ (տոմսերի վաճառք, նոր տրանսֆերներ), արգելափակվել են։