Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Վիտեսի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0):
«Չեմ կարծում, որ մենք արժանի էինք ընդմիջման գնալ 1-0 հաշվով հաղթանակով: Մենք ոչինչ չարեցինք գոլ խփելու համար։
Մենք խնդիրներ ունեինք, բայց մեր բախտը բերեց։ Երկրորդ խաղակեսում մենք շատ ավելի լավ տեսք ունեինք։ Պաշտպանությունում նրանք վերահսկում էին խաղը։ Չափազանց բարդ հանդիպում էր։
Երբ չկա ստեղծագործ կիսապաշտպան, ուրեմն պետք է տարբեր տարբերակներ փորձել։ Վերետուն ու Սերխիո Օլիվեյրան չէին վերահսկում կիսապաշտպանությունը։ Չեմ ասի, որ Կրիստանտեն ավելի լավն է, քան Վերետուն, բայց թիմն այսօր նրա հետ ավելի լավ աշխատեց»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում La Repubblica-ն։