«Չելսիի» չորս ֆուտբոլիստներ հայտնվել են «Յուվենտուսի» հետաքրքրությունների ոլորտում։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, թուրինյան ակումբը հետաքրքրված է պաշտպան Անտոնիո Ռուդիգերով, կիսապաշտպան Ժորժինյոյով, ինչպես նաև եզրային հարձակվողներ Հակիմ Զիեշով և Քրիստիան Պուլիշիչով։
Նշվում է, որ Ժորժինյոն «Յուվենտուսի» գլխավոր նպատակներից մեկն է։ Զիեշն ու Պուլիշիչը այլընտրանքային տարբերակներ են, եթե «Յուվենտուսը» չկարողանա ձեռք բերել Նիկոլո Զանիոլոյին «Ռոմայից»:
Ինչ վերաբերում է Ռուդիգերին, ապա նրա պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է ամռանը և կարող է նոր թիմի պայմանագիր ստորագրվել ազատ գործակալի կարգավիճակով։