Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ թիմի հանդերձարանից՝ ՊՍԺ-ի հետ խաղից հետո։
«Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ։ ՊՍԺ-ի դեմ կայացած 1/8 եզրափակիչ պատասխան խաղում «Արքայական ակումբը» 3-1 հաշվով առավելության հասավ։ 39-րդ րոպեին փարիզյան ակումբին առաջ մղեց Կիլիան Մբապեն։ Երկրորդ խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ մադրիդցիների առաջատար Կարիմ Բենզեման՝ «Ռեալին» դուրս բերելով հաջորդ փուլ։ Դիմակայության առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 1-0 հաշվով։