ՈւԵՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել ՊՍԺ-ի ղեկավարների նկատմամբ.
«Կարգապահական վարույթ է հարուցվել Նասեր Ալ-Խելաիֆիի և Լեոնարդոյի (համապատասխանաբար ՊՍԺ-ի նախագահ և մարզական տնօրեն) և ընդհանրապես փարիզյան ակումբի դեմ»,- ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ։
Երեկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալ» — «ՊՍԺ» (3-1) պատասխան հանդիպման մրցավար Դանի Մակքելին բողոք է գրել ՈւԵՖԱ-ին։ Դրա պատճառը փարիզեցիների նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի պահվածքն էր, ով դժգոհ էր մրցավարությունից։
Ինչպես հայտնում է Marca-ն, Ալ-Խելաիֆին եզրափակիչ սուլիչից հետո փորձել է գնալ մրցավարների սենյակ՝ պահանջներ ներկայացնելու համար։ Ճանապարհին նա բղավել է ու հարվածել տարբեր առարկաներին։ Սակայն Ալ-Խելաիֆին մոլորվել է և ի վերջո մտել է Մադրիդի «Ռեալի» պատվիրակ Կառլոս Դավիլայի սենյակ, ով փորձել է նկարահանել իրավիճակը։ Տեսնելով դա՝ ՊՍԺ-ի նախագահը մոտեցել է նրան՝ բղավելով «Ես քեզ կսպանեմ»։ Քաթարցի գործարարին կանգնեցրել են սեփական թիկնապահները։ Նշվում է, որ ավելի ուշ փարիզեցիների սպորտային տնօրեն Լեոնարդոն պահանջել է, որ տեսանյութը ջնջվի Մադրիդի «Ռեալի» աշխատակցի բջջային հեռախոսից։
Մակքելիի զեկույցում նշվում է, որ Ալ-Խելաիֆին և Լեոնարդոն ագրեսիվ են եղել և փորձել են մտնել մրցավարների սենյակ։ Երբ մրցավարը խնդրել է նրանց հեռանալ, նրանք փակել են դուռը։